Հայաստանի «ջրային մարգարիտը»՝ Սևանը՝ տիեզերքից. ռուս տիեզերագնացը լուսանկար է հրապարկել

Սևանա լիճը հաճախ անվանում են Հայաստանի «ջրային մարգարիտը», չէ որ այն խոշորագույն բարձրլեռնային քաղցրահամ լիճն է ԱՊՀ տարածքում։ Բնական ջրամբարի երկարությունը 75 կմ է, իսկ առավելագույն խորությունը` մոտ 100 մետր:
Լուսանկարի հեղինակը ռուս տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովն է, որը լիճը բնութագրել է որպես «բնության յուրահատուկ օբյեկտ, որը ոչ միայն տասնյակ հազարավոր մարդկանց համար հանգստյան կենտրոն է հանդիսանում, այլ նաև քաղցրահամ ջրի կարևոր աղբյուր է, որից կախված է Անդրկովկասի կենսունակությունը։
Այս մասին հայտնում է Տիեզերք/Space ֆեյսբուքյան էջը։
