Իրանի ԱԳ նախարարը Երևանում կհանդիպի ՀՀ վարչապետի հետ

Հունվարի 26-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս մասին այս մասին yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: