26 / Հունվար / 2021 : 19-30

Նոր նշանակում Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով և 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Ծովինար Սողոմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ 2018-ի մայիսի 31-ն Սողոմոնյանը նշանակվել էր վարչապետի աշխատակազմի ղեկավարիտեղակալ։

 

Ծովինար Սողոմոնյանի կենսագրական տվյալները

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1987 թ., 18 մարտի, ք. Երևան

Կրթություն
2003-2007թթ.-Երևանի պետական համալսարան, իրավագիտության բակալավր
2007-2009թթ.-Երևանի պետական համալսարան, իրավագիտության մագիստրոս

Աշխատանքային գործունեություն
2007- 2013թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ` իրավական ակտերի փորձաքննության վարչության էլեկտրոնային տեղեկատվական բաժնի առաջին կարգի մասնագետ¸ օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության իրավական ակտերի մշակման բաժնի առաջատար մասնագետ գլխավոր մասնագետ
2013թ. -  ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ` իրավաբանական վարչության փաստաթղթերի սպասարկման բաժնի պետի պաշտոնակատար, բաժնի պետ
2013-2014թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ` իրավաբանական վարչության իրավական խորհրդատության և զարգացման բաժնի պետ, իրավաբանական վարչության պետի տեղակալ
2014թ. -  ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար, գլխավոր մասնագետ
2014-2015թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար
2015-2017թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ` ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ
2017թ. մայիսի 6-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնակատար
2017-2018թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
2018թ. մայիսի 31-ից՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Դիտվել է 20727անգամ
Վերջին լուրեր