Նոր տոնական օր ապրիլին. Կառավարություն

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը կառավարությանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։
Կառավարությունը հաստատեց, հարկ վճարողի օրը կնշվի ապրիլի 19-ին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը պետության կողմից հարկ վճարողներին հարկադրած գործողություն է, հետևաբար շատ կարևոր է, որպեսզի հարկ վճարողներն իրենց հարկային պարտավորությունների կատարման համատեքստում մշտապես օգտվեն պետության օժանդակությունից։