Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Հունվար / 2021 : 13-55

 Նիկոլ Փաշինյանի անձնագրի և ադրբեջանցիների հայկական անձնագրեր ստանալու մասին․ մեկնաբանել է  փոխոստիկանապետը

 

 

 

Կառավարության նիստից հետո լրագրողները փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանին հիշեցրեցին, որ վարչապետի առանձնատուն ներխուժած անձանց գործողությունների մասին խոսելիս իրավապահները չեն տեղեկացրել Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը գողանալու մասին, այնինչ երեկ, երբ լուրեր պտտվեցին, որ այդ անձնագիրը հայտնվել է ադրբեջանցիների մոտ, հայտարարվեց, թե այն ևս գողացվել է հայտնի իրադարձությունների ժամանակ:

Լրագրողները ցանկացան ճշտել, թե ինչու անձնագրի մասին մինչ այդ հայտարարություն չի եղել:

Փոխոստիկանապետն ասաց, որ տվյալ դեպքի հետ կապված հարուցված է քրեական գործ. «Կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե նախաքննություն իրականացնող մարմինը ներկայացնի գործի հանգամանքներն ու մանրամասները»:

Լրագրողները փոխոստիկանապետից հետաքրքրվեցին նաեւ, թե ոստիկանությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում կապված շրջանառվող լուրերի վերաբերյալ, որ ադրբեջանցիներին տրվում են հայկական անձնագրեր, որը կանոնակարգում է ԱԱԾ նախկին տնօրեն, ՔԿ նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը։

«Ոստիկանությունը ուսումնասիրություն, միանշանակ կատարում է։ Մենք նույնիսկ դիմել էինք այն անձանց, ովքեր տարբեր սոցկայքերով նման հայտարարություններով էին հանդես եկել եւ դիմել էինք, որ գեթ մեկ օրինակ տրամադրեն, ինչը տեղի չի ունեցել, որպեսզի առավել հստակ ուսումնասիրություն կամ էլ քննություն իրականացվի»,– ի պատասխան ասաց Արա Ֆիդանյանը։

 

Դիտվել է 96565անգամ
Վերջին լուրեր