Մեր երկրի անվտանգության համատեքստում անելիքն ու աշխատանքն առաջին հերթին մերն է. Նիկոլ Փաշինյան

Իմ շնորհավորական խոսքը Զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձին-, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հրապարակել նաև տեսանյութ:
«Մեր երկրի անվտանգության համատեքստում անելիքն ու աշխատանքն առաջին հերթին մերն է: Մենք այդ աշխատանքը պետք է կատարենք անհոգնել, առանց ընկճվելու եւ առանց հոռետեսության: Մենք պետք է լավատեսությամբ զինվենք մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու համար:
Իմ շնորհավորական խոսքը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ»: