Վարչապետը տեսակցել է անհայտության մեջ 70 օր գտնվելուց հետո հայրենիք վերադարձած զինծառայողներին (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Այվածքաբանության ազգային կենտրոն և տեսակցել ապաքինման փուլում գտնվող հերոս ժամկետային զինծառայողներին, ովքեր 2020 թվականի դեկտեմբերի 20-ին հայրենիք են վերադարձել շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո: Այս մասին yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ վարչապետի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Բուժանձնակազմը կառավարության ղեկավարին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների հետ, մաղթել շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: