Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հունվար / 2021 : 14-53

Երբ պետք է աղի բլիթ ուտել և ով պետք է այն պատրաստի

Հունվարի 30֊ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։ Հայ առաքելական եկեղեցին սրբացնում է Սարգսին, որը համարվում է սիրո երազանքն իրականացնող:

Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքներով, այլև ժողովրդական սովորույթներով: Այդ ավանդույթներից է տոնին նախորդող գիշերն աղի բլիթ ուտելը:

Սուրբ Սարգսի տոնի օրվան սպասում են հատկապես դեռ չամուսնացած աղջիկներն ու տղաները։ Ըստ ավանդույթի` երիտասարդները պետք է երազում տեսնեն իրենց ապագա ամուսնուն/կնոջը, ով իրենց ջուր է բերում:

Ըստ ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու՝ սխալ է այն կարծիքը, թե բլիթ պիտի պատրաստի տարիքով մեծ, այրի կին: «Եթե հավաքված են կանայք, ապա նրանցից աղի բլիթ է պատրաստում ամենաերջանիկը, ով մեծ սեր է ապրել ու երեխաներ ունեցել: Կամ երբ աղջիկներ են հավաքվում, այդ պարագայում պատրաստում է սիրահարված աղջիկը, ով այդ «սիրո տարոսիկը» տալիս է բոլորին»:

Աղի բլիթը պետք է ուտել հունվարի 29֊ի երեկոյան։

Ձեզ ենք ներկայացնում աղի բլիթի բաղադրատոմսը՝

Բաղադրիչներ՝

• ալյուր 1 բաժակ

• աղ 1 ճ.գ.

• ջուր

Պատրաստման եղանակը՝

Ալյուրը խառնել աղի հետ: Ավելացնել այնքան ջուր, որ ստացվի պինդ խմոր: Խմորը բաժանել փոքրիկ գնդիկների, գրտնակով կլոր բացել: Բլիթները շարել տապակի վրա, թխել մինչև վարդագունելը:

Դիտվել է 103105անգամ
Վերջին լուրեր