30 / Հունվար / 2021 : 11-48

Մենք պատմական հարց չենք քննարկել, թե Շուշին ով է հիմնադրել, մենք քննարկել ենք շատ կոնկրետ իրավիճակ․ Փաշինյանի պարզաբանումը

Մենք պատմական հարց չենք քննարկել, թե Շուշին ով է հիմնադրել, ովքեր են այնտեղ ապրել 20-րդ դարի սկզբին: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում իր հնչեցրած «Դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով» արտահայտությանը:

«Մենք քննարկել ենք շատ կոնկրետ իրավիճակ, երբ պատերազմը կանգնեցնելու պայման-նախապայման է առաջադրվել ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի՝ 92 թ. առկա ժողովրդագրական իրավիճակին և ստատուս-քվոյին համապատասխան, երբ, իմ կարծիքով, չէր կարելի համարել, որ 96 տոկոս ադրբեջանական բնակչություն կա Շուշիում՝ առանց ԼՂ կարգավիճակի ճշգրտման, ու մենք կարող էինք ասել, որ այն գտնվում է հայկական կողմի վերահսկողության ներքո»:

Ավելի մանրամասն տեսանյութում։

Դիտվել է 17389անգամ
Վերջին լուրեր