Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Ապրիլ / 2020 : 09-28

Փաշինյանի իշխանությունը «շպառգալկայի» հույսին է մնացել

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե նախկինում Հանրապետականը թատերականացված հարցուպատասխան էր բեմադրում՝ պատգամավորները նախապես սերտած հարցեր էին տալիս կառավարության անդամներին, որ նրանք իրենց ուզած տեղեկատվությունը տարածեն ԱԺ ամբիոնից, այժմ էլ այդ ավանդույթը չի վերացել։

Ուղղակի առաջ ավելի սահուն էին արտասանում տեքստերը, իսկ նախարարներն առանց «շպարգալկայի» էին խոսում: Երեկ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ խոստովանեց, որ նախապես տեղյակ է եղել, թե ինչ հարց է իրեն ուղղվելու, եւ պատրաստված է ներկայացել, ու հրապարակեց իր հին ելույթի ձայնագրությունը: «Շպարգալկայով» էր ներկայացել նաեւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նա, ի պատասխան Տաթեւիկ Հայրապետյանի՝ Արցախի ընտրությունների եւ միջազգային արձագանքի մասին հարցին, առանց աչքը թղթից կտրելու, մի շնչով կարդաց իր առջեւ դրված տեքստը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 3921անգամ
Վերջին լուրեր