30 / Հունվար / 2021 : 15-49

Ջալալ Հարությունյանը հարցաքննության ժամանակ չի հայտնել նման տեղեկատվություն, թե իր տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրյուն չէր կարող իմանալ․ ՔԿ պարզաբանումը

ՀՀ Քննչական Կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը պարզաբանում է տարածել Ջալալ Հարությունյանի հարցաքննության մանրամասների վերաբերյալ, որում մասնավորապես ասված է.

«ՊԱՐԶԱԲԱՈՒՄ.
իպատասխան լրագրողների հարցումների

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրյուն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին»:

Դիտվել է 22992անգամ
Վերջին լուրեր