Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Փետրվար / 2021 : 11-52

Փետրվարին օդի միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում սպասվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է։

 

«ՓԵՏՐՎԱՐ ԱՄՍՎԱ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԱՄՍՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ (2021թ.)
      Փետրվար  ամսվա  կլիմայական բնութագիրը

       Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5...-8°C, որը 1°C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է:
      Փետրվարին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում շատ բազմազան է: Ըստ բարձրության ջերմաստիճանը նվազում է: Մինչև 800 մետր բարձրության վրա (Իջևան, Ալավերդի, Բերդ, Մեղրի) միջին ամսական ջերմաստիճանը դրական է` մոտ 20C, 800-1000 մետր բարձրության վրա (Արարատյան դաշտ, Վայոց Ձոր ցածրադիր մասեր)` -1…-20C, 1000-1500մ բարձրության վրա  (Լոռի, Արագածոտնի և Սյունիքի նախալեռնային շրջաններ)` -20C, 1500-2000 մետրի վրա (Շիրակ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններ, Գեղարքունիք)` -4…-60C: Փետրվար ամսվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը` դիտվել է  Պաղակնում` -410C (1947թ), և Աշոցքում` -400C(1946թ.): Երևանում փետրվարի միջին ջերմաստիճանը –0.90C է, իսկ բացարձակ նվազագույնը` -260C դիտվել է 1928թ-ին, -270C 1972թ: Խիստ ցուրտ փետրվարներ դիտվել են 1949, 1950, 1969, 1972, 1976, 1979, 1986, 2017 թվականներին: Մասնավորապես 1976թ.-ին հանրապետության տարբեր շրջաններում այն 6-80-ով ցածր էր հունվարի միջին ջերմաստիճանից: Գյումրիում և Պաղակնում օդի միջին ջերմաստիճանը եղել է  -16… -180C, այսինքն նորմայից ցածր ` 10-120C):
        Երևանում 1885-2010թթ. ժամանակահատվածում 16 անգամ դիտվել են խիստ ցուրտ փետրվարներ, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է -80C:
        Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական  ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել:
        Տաք փետրվարներ դիտվել են 1955, 1963, 1966, 1979, 1986, 1987, 1999, 2004, 2009, 2010, 2018թթ.: Այդ տարիներին Արմավիրի, Արարատի մարզերում, Տավուշի և Սյունիքի ցածրադիր մասերում օդի միջին ամսական  ջերմաստիճանը եղել է +5…+60C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Երևանում հասել է +200C(1955թ.), Կապանում` +260C(1955թ.):
        Փետրվարին տեղումների քանակը հանրապետությունում կազմում է 41մմ, որը տարեկան նորմայի 7%-ն է: Սակայն այդ քանակը տարածքում բաշխվում է անհամաչափ: Տավուշի և Սյունիքի հովիտներում միջինը դիտվում է 27-29մմ, Արմավիրի և Արարատի մարզերում 21մմ, 1200-2000մ բարձրությունների վրա 32-37մմ, 2000-2500մ բարձրությունների վրա` 40-50մմ, ավելի բարձր`  մինչև 80մմ: Երևանում տեղումների քանակը միջինը կազմում է 30մմ: Տեղումների քանակը զգալիորեն տարբեր է և ըստ տարիների` 1975,1985 թթ. փետրվարին հանրապետության տարբեր շրջաններում տեղացել է ամսական նորմայի կրկնապատիկ, առանձին շրջաններում եռապատիկ քանակը (Հրազդան, Սիսիան, Արմավիր, Գավառ): Փետրվարը տեղումներով առատ է եղել 1928, 1938, 1952, 1956,1984, 1990, 1997,2006 թվականներին:
         Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների  20%-ի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր: Նրա բարձրությունը չի գերազանցում 7սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում:
          Լեռնային շրջաններում ձնածածկը պահպանվում է ողջ ամսվա ընթացքում և բարձրությունը հասնում է 20-40սմ, բարձր լեռնային շրջաններում` 70-150 սմ: Փետրվարին հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը 72% է :
         Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում: Երևանում փետրվարին միջինը 8 օր դիտվում է մառախուղ (1974թ. և 1993թ. համապատասխանաբար 22 և 25օր): Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը: Քամու առավելագույն արագությունը առանձին վայրերում փետրվարին հասնում է 20-30մ/վրկ, իսկ լեռնանցքներում և բարձր լեռնային գոտում` մինչև 35մ/վրկ, պոռթկումները` 40մ/վրկ: Լեռներում և լեռնանցքներում հաճախ դիտվում է բուք, միջինը` 7-12օր:

 

Փետրվար  ամսվա ամսական կանխատեսումը (2021թ.)

Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+40C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -8...-100C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +15...+170C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -29...-310C, առավելագույնը`  +20...+220C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18...34 մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...-20C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10...-150C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +7...+100C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -34...-360C, առավելագույնը` +12...+140C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 19...57 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+60C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Ամսվա ընթացքում առանձին օրեր  սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -8...-120C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը  մինչև +14...+170C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -25...-300C, առավելագույնը` +15...+180C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25...33 մմ ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+70C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Ամսվա  ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4...-70C, առանձին օրեր  օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +17...+220C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -17...-200C, առավելագույնը` +20...+230C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 27...30մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային  շրջաններում՝ +4...+50C,  լեռնային շրջաններում` 0...-20C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին  օրեր  սպասվում  է  օդի  ջերմաստիճանի  նվազում`  գիշերը  նախալեռնային  շրջաններում  մինչև -6...-90C, լեռնային շրջաններում` -12...-150C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում  նախալեռնային շրջաններում՝ ցերեկը մինչև +14...+160C, լեռնային շրջաններում` +7...+100C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը`  նախալեռնային  շրջաններում`  -22...-250C, լեռնային  շրջաններում`   -30...-330C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում՝ +20...+230C, լեռնային շրջաններում` +11...+140C): Ամսական տեղումների  քանակը  ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային  շրջաններում  30...32մմ, լեռնային շրջաններում 70...73մմ ):

 Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +8...+100C, նախալեռնային շրջաններում`  +3...+60C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը հովտային շրջաններում մինչև` -2...-70C, նախալեռնային շրջաններում` -8...-130C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ հովտային շրջաններում՝ ցերեկը մինչև +18...+230C, նախալեռնային շրջաններում` +15...+200C (դիտված պատմական  բացարձակ  նվազագույնը`  հովտային  շրջաններում`  -18...-210C, նախալեռնային շրջաններում` -29...-320C, առավելագույնը` հովտային շրջաններում +24...+270C, նախալեռնային շրջաններում` +14...+170C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 16...32 մմ, նախալեռնային շրջաններում 23...54 մմ ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +4...+50C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -5...-70C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +15..+170C (դիտված  պատմական բացարձակ նվազագույնը` -25...-270C, առավելագույնը՝ +19...+210C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 21...34 մմ):
 
 
 

Դիտվել է 14882անգամ
Վերջին լուրեր