03 / Փետրվար / 2021 : 09-42

 Նախատեսվում է բեռնաթափել դատարանների ծանրաբեռնվածությունը

«Կառավարության նախաձեռնությամբ փետրվարի 3-ին գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը միտված է բեռնաթափելու դատարանների ծանրաբեռնվածությունը եւ ապահովելու ավելի որակյալ քննություն։

Այդ նպատակով առաջարկվում է մինչդատական քրեական վարույթի գործերի եւ կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնել քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից։ Դրա շրջանակներում նախատեսվում է դատավորների թվակազմն ավելացնել ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում:

ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի փետրվարի 2-ի նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց նախագծի լրամշակված տարբերակը, որը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Նախագծի հեղինակները կարծում են, որ դատավորների թվի ավելացումը կբերի քրեական գործերի քննության ժամկետների կրճատման, իսկ նոր ընթացակարգով դատավորների ընտրությունը, այդ թվում՝ բարեվարքության ստուգումը եւ այդ ոլորտում մասնագիտացման ներդրումը կնպաստեն, որ դատական ակտերն ավելի օբյեկտիվ կլինեն։ Մյուս կողմից՝ հասարակական ընկալման տեսանկյունից՝ կբարձրանա դատական իշխանության նկատմամբ վստահությունը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։ 

Դիտվել է 6772անգամ
Վերջին լուրեր