03 / Փետրվար / 2021 : 10-02

Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Գյումրիում եւ Աշոցք գյուղում մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում եւ Աշոցք գյուղում մառախուղ է։

Փետրվարի 2-ին եւ 3-ին՝ ժամը 14։00-ից 18:00-ն, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Ախթալա-Նեղոց ճանապարհահատվածը ժայռապայթեցման եւ քարաթափման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։ Երթեւեկության համար շրջանցիկ ճանապարհ չի սահմանվում։

Դիտվել է 5083անգամ
Վերջին լուրեր