03 / Փետրվար / 2021 : 17-36

Սևանա լճի մակարդակը, նախորդ տարվա փետրվարի 2-ի համեմատ, բարձր է մնում 10 սանտիմետրով

2021 թվականի փետրվարի 2-ին Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա փետրվարի 2-ի համեմատ՝ Սևանի նիշը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 42 սանտիմետր բարձրության վրա։

Այս տարվա հունվարի սկզբից մինչև փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 11 միլիոն 136 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։

Դիտվել է 10244անգամ
Վերջին լուրեր