Մասնակցելու եմ ընտրություններին, բայց թե որ ուժի հետ, ինքս կորոշեմ. Սեյրան Օհանյան

Մասնակցելու եմ ընտրություններին, բայց թե որ ուժի հետ, ինքս կորոշեմ: Այս մասին «Կենտրոն» ՀԸ-ն հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով այն հարցին, թե պատրաստվում է մասնակցել արտահերթ ընտրություններին:
«Յուրաքանչյուր անհատի սահմանադրական իրավունքն է եւ որոշ տեղերում նաեւ պարտականությունը այս նեղ, անելանելի իրավիճակում մասնակցելու: Ես որպես ՀՀ քաղաքացի կմասնակցեմ, բայց ինչ ձեւաչափով, որ ուժի հետ միասին, դա ես ինքս կորոշեմ»,- ասել է նա: