Ադրբեջանի կողմից նոր սադրանքի դեպքում պետք է դիտարկել ՀԱՊԿ-ի գործոնը

«Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի հետ կապված իրադարձությունները պատճառ են դարձել միջպետական կոնֆլիկտի հավանականության վարկածի նորովի դիտարկման համար:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հրադադարի խախտման մասին հաղորդագրությունում Հայաստանի տարածքում խորհրդային տարիներին եղած ադրբեջանաբնակ գյուղի հիշատակումը հստակ ուղերձ էր պարունակում Տավուշի ուղղությամբ նրա հավակնությունների մասին:
Ինչքան էլ իրատեսական չհամարենք Ալիևի նման նկրտումները, բայց փաստն անտեսել հնարավոր չէ և չի էլ կարելի: Եթե այդ սցենարը միայն Ադրբեջանի որոշելիքը լիներ, ապա միանշանակ հնարավոր կլիներ պնդել, թե նա չի գնա բախման:
Սակայն արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի քիչ թե շատ նշանակալի գործողությունները որոշում է Թուրքիան, հետևաբար՝ Հայաստանի սահմանին հնարավոր սադրանքի հետևում կարող է կանգնած լինել միայն այդ երկրի ղեկավարը: Նման սցենարի վերլուծման դեպքում անհրաժեշտ է դիտարկել ՀԱՊԿ-ի դերը»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: