Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Փետրվար / 2021 : 17-34

Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տղամարդկանց դիեր

Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մարգարյան փողոցի թիվ 33 շենքի 17 բնակարանում դիեր կան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետք Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արման Բաղդասարյանի, բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Բադալյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները հյուրասենյակում և ննջասենյակում հայտնաբերել են տղամարդկանց դիեր։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։

 

Դիտվել է 114892անգամ
Վերջին լուրեր