Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Փետրվար / 2021 : 20-55

 Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում երկրաշարժի հետեւանքով էլեկտրաէներգիա չկա. Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում քիչ առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով էլեկտրաէներգիա չկա: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նշենք, որ ըստ ԱԻՆ-ի հրապարակած տեղեկության՝ ամենաուժգինը նկատվել է Գեղարքունիքի մարզում՝ 5-6 բալ: «Ինչ-որ բան է վնասվել, որի ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում, որպեսզի վերականգնվեն»,- ասել է Սանոսյանը:

Նրա խոսքով՝ այս պահին տեղեկություններ չկան շենք-շինություններ վնասվել են, թե՝ ոչ. «Այս պահին ամենակարեւորը՝ կարծես մարդկային զոհեր չունենք: Առաջնային խնդիրը հիմա հոսանքը վերականգնելն է»: Հարցին՝ ամբո՞ղջ մարզն է հոսանքազրկվել, մարզպետը պատասխանեց. «Շողակաթի եւ Ճամբարակի տարածաշրջանում է»։

Դիտվել է 36349անգամ
Վերջին լուրեր