06 / Փետրվար / 2021 : 13-55

«Ակբա բանկ»-ի կողոպտիչը Երևանի 33-ամյա բնակիչ  է

Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան - Վաղարշյան փողոցների խաչմերուկում «Ակբա բանկ»-ի վրա զինված ավազակային հարձակում կատարելու համար, հարուցված քր․ գործի շրջանակում, որպես կասկածյալ ձերբակալվել է, բանկի կառավարչի և անվտանգության աշխատակցի կողմից վնասազերձված, Երևան քաղաքի բնակիչ 33-ամյա Վահագն Ղազարյանը։

Հայտնաբերվել են նաև հափշտակված ՀՀ դրամները, ԱՄՆ դոլարները, եվրոթղթադրամներն ու ՌԴ ռուբլիները։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, երեկ, փետրվարի 5-ին, արտակարգ դեպք էր տեղի ուեցել Երևանում: 
 
Մի  տղամարդ՝ զինված զենքով, մտել էր Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան  64 հասցեում գործող «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ» և զենքը պահել աշխատակցուհու վրա ու հափշտակել մոտ 2 մլն 500 հազար ՀՀ դրամ, մոտ 1700 ԱՄՆ դոլար, մոտ 4200 եվրո, մոտ 6 հազար ՌԴ ռուբլի  և դիմել փախուստի:  

«Ակբա բանկ»-ի Արաբկիրի մասնաճյուղի կառավարիչ  Հայկ Պետրոսյանն ու բանկի անվտանգության աշխատակից Կարեն Մանուկյանը, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել և դրսում վնասազերծել էին նրան: 
 Այնուհետև նա տեղափոխվել է Ոստիկանության Արաբկիրի բաժին։ 

առնչվող հրապարակումը

 Քիչ առաջ զինված հարձակում է կատարվել «Ակբա բանկ»-ի վրա. կողոպտիչը թալանել է խոշոր չափի գումար 

Դիտվել է 63824անգամ
Վերջին լուրեր