16 / Ապրիլ / 2020 : 14-22

Իրոք եկել է բոլոր հարցերին պատասխանելու ժամանակը․ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հանդիպելու է լրատվամիջոցների հետ
 

Ուզում եմ, որ դուք հավատացած լինեք, որ ես ձեզանից շատ եմ շահագրգռված շփվելու մեր լրատվամիջոցներ հետ: Պարզ պատճառով, որ ոչինչ չունեմ թաքցնելու, և երկրորդ՝ իրոք եկել է այն ժամանակը, որ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ելնելով սրանից՝ ես դիմել եմ հանձնաժողովին իմ մասնակցությամբ նիստն անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո, սակայն հանձնաժողովը նպատակահարմար համարեց նիստն անցկացնել ապրիլի 16-ին, իսկ արտակարգ դրությունը երկարացվեց»:

Սերժ Սարգսյանն ասաց, որ հարցը շատ կարևոր է, ուստի չի կարող ոտքի վրա մեկ-երկու բառով գոհացնել լրատվամիջոցներին ու հանրությանը. «Ես խոստանում եմ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել բոլոր լրատվամիջոցներին, որոնք գործում են ՀՀ-ում և միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված կպատասխանեմ բոլոր հարցերին»:

Հարցին, թե նոր բացահայտումներ լինելու են արդյո՞ք, նախագահն ասաց. «Խնդրում եմ թույլ տալ ինձ չշարունակել խոսքս ու գնալ հանձնաժողովի նիստին: Բայց որպեսզի փոքր ինչ այս իրավիճակը հարթեմ, հիմա կամ մի քանի րոպե հետո իմ գրասենյակը հայտարարություն կտարածի:

Խնդրում եմ ծանոթացեք դրան ու հնարավորություն տվեք ինձ մասնակցել հանձնաժողովի նիստին»,-ասաց Սարգսյանն ու մուտք գործեց ԱԺ շենք:

Դիտվել է 5284անգամ
Վերջին լուրեր