Ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է (տեսանյութ)

ԱԻՆ ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխի պետ Արա Սահակյանը մանրամասներ է ներկայացրել փետրվարի 5-ին 6-7 բալ կազմած երկրաշարժին հաջորդած իրադարձությունների մասին․
«Երկրաշարժին հաջորդել է մոտ 60 սեյսմիկ իրադարձություն, որից 5-ը՝ 2.5 մագնիտուդից բարձր, բոլորն էլ ավելի թույլ էին, քան առաջին ցնցումը:
Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունտ տեղեկացնում է, որ ՀՀ և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակվելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով: Ելնելով առկա տվյալներից, ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է:
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը շուրջօրյա ռեժիմով մոնիթորինգ է իրականացնում․ իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կհաղորդվի»։
Տեսանյութը՝ այստեղ։