06 / Փետրվար / 2021 : 18-13

Ժամը 13:23-ին Գեղարքունիքում կրկին երկրաշարժ է գրանցվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 13:23-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում` 2-3 բալ ուժգնությամբ:

Դիտվել է 27283անգամ
Վերջին լուրեր