Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Փետրվար / 2021 : 14-04

Արարատում մայրը, տատը և խորթ հայրը կասկածվում են 2-ամյա տղային ծեծելու,  քնաբեր խմեցնելու և նրան մահ պատճառելու մեջ

Սահմռկեցուցիչ դեպք Արարատի մարզում․ մայրը, տատը և խորթ հայրը կասկածվում են 2-ամյա տղային ծեծի ենթարկելու, հետո քնաբեր խմեցնելու, նրան մահ պատճառելու մեջ։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր․-ի 109 հոդվածի (Անզգուշությամբ մահ պատճառելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշված քրեական գործը  հարուցվել է երեկ՝ փետրվարի 7-ին, Մասիսի բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։

Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, Ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը  և  Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի և Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 2-ամյա Ստյոպա Ս․-ն է։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն հաստատվել է Արարատի մարզի ոստիկանների և քննիչների այն տեղեկությունները, որ երեխան ծեծի է ենթարկվել, քանի որ մարմնի տարբեր մասերին հայտնաբերվել են կապտուկի հետքեր։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Արարատի մազի դատախազի տեղակալ Արման Գասպարյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկվել երեխայի մայրը՝ 20-ամյա Արուսյակ Ս․-ն, խորթ հայրը՝ 31-ամյա Ռազմիկ Զ․-ն, ովքեր հայտնել են, որ փերտվարի 6-ին՝ ժամը  20։00-ի սահմաններում, տանը, պատահաբար, երեխան խմել է երկու հատ դիմեդրոլ տեսակի դեղահաբ։

Ու արդեն փետրվարի 7-ին՝ ժամը12։00-ի սահմաններում, երբ նկատել են, որ երեխան չի արձագանքում, նրան տեղափոխել են Մասիսի բժշկական կենտրոն։

Ոստիկաններն ու քննիչները ունեն նաև տեղեկություններ, որ երեխայի մայրն ու երեխայի տատը՝ Նունե Վ․-ն, ծեծի են ենթարկել երեխային, որից հետո խմեցրել են դիմեդրոլը։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, և չի բացառվում, որ դատաբժշկական փորձաքննությունից հետո հանցագործությունը վերաորակվի սպանության։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Դիտվել է 20822անգամ
Վերջին լուրեր