08 / Փետրվար / 2021 : 14-36

Մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին դատարանը արդարացրեց

Իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ կասկածվող մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին դատարանը արդարացրեց։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը։

Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանը աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Մարգարյանի հղիությունը: Ըստ մեղադրական եզրակացության՝ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Մերի Մարգարյանը մահացել էր 2015-ի հուլիսի 29-ին: Նրա մոտ ախտորոշվել էր «ՀԵԼԼՓ/HELLP» սինդրոմ, թոքաբորբ: «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանին ու Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածով` ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար։

Դիտվել է 64352անգամ
Վերջին լուրեր