Նոր նշանակում Նիկոլ Փաշինյանի որոշմամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել:
Համապատասխան որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Լենա Նիկողոսյանի դիմումը՝
1. Լենա Գալուստի Նիկողոսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի զարգացման ծրագրերի վարչության պետի տեղակալ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ27-17.3-Ղ3-1)։
2. Լենա Գալուստի Նիկողոսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»: