Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Փետրվար / 2021 : 16-25

Երևանում 20-ամյա աղջիկը 11-րդ հարկից ընկել․ Ինքնասպանության փո՞րձ է, թե՞ դժբախտ պատահար

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի աղջկա, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ վիրավորը Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկի բակից է տեղափոխվել հիվանդանոց։

Մինչ համալսարանական հիվանդանոցի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ նա 20 տարեկան է և իրենց շենքի 11-րդ հարկից ցած է ընկել։

Աղբյուրը նաև հայտնում է, որ այս պահին նշված վայրում աշխատում է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ պարզելու համար տեղի ունեցածը ինքնասպանության փո՞րձ է, թե՞ դժբախտ պատահար։ 

Դիտվել է 28693անգամ
Վերջին լուրեր