09 / Փետրվար / 2021 : 17-32

Թաղման բյուրոն այսուհետ իրավասու է իրականացնել հարազատ չունեցող անձանց հուղարկավորության կազմակերպումը․ Նոր որոշում

 

Երեւանի ավագանին իր այսօրվա՝ փետրվարի 9-ի նիստում փոփոխություն կատարեց «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (թաղման բյուրո-խմբ) կանոնադրության մեջ, ըստ որի, կազմակերպությունը իրավասու է իրականացնել հարազատ չունեցող և սոցիալապես անապահով անձանց հուղարկավորության կազմակերպումը:

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ 2010թ. կանոնադրության համաձայն՝ կազմակերպությունը մատուցում է հուղարկավորության կազմակերպման ծառայություններ: Ուսումնասիրելով Երևան քաղաքում հուղարկավորություններ իրականացնող անձանց պահանջմունքը, առկա խնդիրները և հուղարկավորությունների կապակցությամբ առաջացող խոչընդոտները, անհրաժեշտություն է առաջացել մատուցել նաև հարազատ չունեցող և սոցիալապես անապահով անձանց հուղարկավորության կազմակերպման ծառայությունները:

Հիմք ընդունելով վերոնշյալ օրենքը, կարևոր է ընդգծել օրենքի 15-րդ կետի դրույթները, որի ապահովման դեպքում կլուծվի նաև ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում և մանկատներում մահացած անձանց հուղարկավորության հետ կապված խնդիրները:

Նշված ծառայության մատուցմամբ կավելանան կազմակերպության եկամուտներն, արագընթաց ընթացակարգով կլուծվի հարազատ չունեցող և սոցիլապես անապահով անձանց (13- րդ հոդվածի 2-րդ կետը), ինչպես նաև ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում և մանկատներում մահացած անձանց (15-րդ հոդված) հուղարկավորության կազմակերպման խնդիրը: Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել Երևանի ավագանու քննարկմանը ներկայացնել «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Դիտվել է 13655անգամ
Վերջին լուրեր