Կոկորդիլոսը կերել է որսն ու վերադարձել օվկիանոս (տեսանյութ)
Ավստրալական Network 10 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Հյուսիսային Քուինսլենդ նահանգի Քարդուել քաղաքում ափին կանգնած ձկնորսներն ու այլ ներկաներ անսովոր տեսարանի ականատեսն են դարձել:
Անսպասելիորեն ջրից դուրս է եկել հսկա մի կոկորդիլոս, կերել ձկնորսների՝ հենց նոր ափ դուրս բերած որսը՝ 2 ոչ մեծ շնաձկների, և վերադարձել օվկիանոս։
Ավստրալացի Իվոն Պալմերը տեսանկարահանել է տեղի ունեցածը: «Սա իմ տեսած ամենամեծ կոկորդիլոսն է»,– ասել է նա: Միջադեպը խոչընդոտել է այդ օրը ձուկ որսալու հետագա պլանները։