10 / Փետրվար / 2021 : 11-36

Ջենիֆեր Լոպեսը Allure ամսագրի շապիկին (լուսանկարներ)

Երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսը 4-րդ անգամ նկարահանվել է Allure ամսագրի շապիկի համար, հայտնում է Daily Mail -ը:

Ամսագիրը լուսանկարներ է հրապարակել ֆոտոսեսիայից: Հարցազրույցի ընթացքում 51-ամյա աստղը նշել է, որ, երբ նոր էր սկսել կինոկարիերան, այն ժամանակ բոլորը մի տեսակ հիվանդագին նիհար պետք է լինեին, մինչդեռ ինքն իր կազմվածքի շնորհիվ տարբերվել է մյուսներից:

 

Allure ամսագրի 30-ամյակին նվիրված հարցազրույցի ընթացքում, խոսելով կորոնավիրուսային սահմանափակումների ընթացքում վարած համեստ կյանքի մասին, Լոպեսն ասել է, որ սկզբում մի տեսակ անհանգստություն կար, սակայն ուրախ է, որ ավելի շատ ժամանակ է կարողացել անցկացնել իր 45-ամյա փեսացուի` Ալեքս Ռոդրիգեսի, 12-ամյա զույգեր երեխաների և Ռոդրիգեսի 2 դուստրերի հետ:

 

«Սա լավ ժամանակ էր ընտանիքի համար: Մենք այդ ժամանակը ինքներս մեզ վրա ենք ծախսել», - ասել է աստղը և հավելել, որ ստիպված են եղել հետաձգել իրենց հարսանիքը. «Մենք ամիսներով ծրագրում էինք մեր հարսանիքը, որը պետք է արտերկրում կայանար, սակայն երևի ճիշտ ժամանակը չէր»:

Նկարահանումներին Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է ռետրո ոճի սանրվածքով, որի հեղինակը վարսահարդար Քրիս Ափփլեթոն է:

Դիտվել է 10589անգամ
Վերջին լուրեր