10 / Փետրվար / 2021 : 18-23

Նիկոլ Փաշինյանը գերիների խնդրի մասին 

Գերիների վերադարձի հետ կապված դժգոհություն կա ոչ միայն Շիրակի մարզում, դժգոհություն կա նաև կառավարությունում, Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլորս էլ դժգոհ ենք, որևէ մեկը գոհ չէ, ես կարող եմ ասել, որ պլանավորում եմ Շիրակի մարզ այց, որտեղ տարբեր հանդիպումներ կունենանք, այդ թվում՝ գերիների հարազատների հետ», - ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց՝ գերիների խնդիրների մասին իրենց հիշեցնելու անհրաժեշտություն չկա, որովհետև ոչ մի վայրկյան այդ խնդրի մասին չեն մոռանում։

«Այդ խնդրիր հետ կապված մեզ որևէ գործողության դրդելու համար որևէ ակցիա անելու անհրաժշետություն չկա, որովհետև էդ ակցիաները մեր գլխում են, մեր մտքում են, մեր սրտում են», - ասաց Փաշինյանը։

Նա ասաց՝ համոզվել է, որ  եղել են մի շարք գործողություններ, երբ թվացել է, թե կատարում են ի նպաստ խնդրի շուտափույթ լուծման, բայց գործնականում հակառակն է տեղի ունեցել։

«Գերիների հարցն առաջնահերթություն է, Ռուսաստանի մեր գործընկերները շատ ակտիվ ներգրավված են այդ գործընթացի մեջ», - նշեց ՀՀ վարչապետը։

Դիտվել է 9192անգամ
Վերջին լուրեր