2021 կամ 2022 թվականներին կանցկացվի մարդահամար․ Տիգրան Ավինյան
2021 կամ 2022 թվականներին ՀՀ կառավարությունը կանցկացնի մարդահամար: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանի հարցին:
«Մարդահամարի մասով նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս 2019-ից, բայց, ցավոք սրտի, հնարավոր չեղավ իրականացնել հենց կորոնավիրուսի համավարակի պատճառով:
2021թ., եթե համավարակի հետ կապված խնդիրները լուծված լինեն, կարծում եմ, որ կհասցնենք անցկացնել նաև մարդահամարը, եթե չհասցնենք, ապա դա տեղի կունենա 2022թ.-ին»,- ասել է Ավինյանը: