10 / Փետրվար / 2021 : 20-10

2021 կամ 2022 թվականներին կանցկացվի մարդահամար․ Տիգրան Ավինյան

2021 կամ 2022 թվականներին ՀՀ կառավարությունը կանցկացնի մարդահամար: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանի հարցին:

«Մարդահամարի մասով նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս 2019-ից, բայց, ցավոք սրտի, հնարավոր չեղավ իրականացնել հենց կորոնավիրուսի համավարակի պատճառով:

2021թ., եթե համավարակի հետ կապված խնդիրները լուծված լինեն, կարծում եմ, որ կհասցնենք անցկացնել նաև մարդահամարը, եթե չհասցնենք, ապա դա տեղի կունենա 2022թ.-ին»,- ասել է Ավինյանը:

Դիտվել է 12310անգամ
Վերջին լուրեր