Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Փետրվար / 2021 : 21-51

Ավինյանն անդրադարձել է Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերին

Սյունիքում վեր են հանվել անվտանգային խնդիրները և արդեն համապատասխան լուծումներ պետք է առաջարկվեն։ Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ նախնական տարբերակներ արդեն քննարկվել են, սակայն դեռ վերջնական լուծումներ չեն որոշվել։

Փոխվարչապետը վստահեցրեց նաև՝ համաձայն պայմանավորվածությունների՝ վիճահարույց տարածքների բնակիչների խնդիրներին արդեն տրվում են լուծումներ․

«Որոշումներ կայացվեցին, որ այն անձինք, ովքեր տների հետ կապված ունեցել են խնդիր և ժամանակավոր վիճարկելի տարածքում են գտնվում նրանց տները, նրանց կտրամադրվի մեկանգամյա փոխհատուցում՝ 300 հազար դրամի չափով՝ ամեն անձին։

Նաև պայմանավորվեցինք, որ 68 000-ական դրամ փոխհատուցում կտրամադրվի ամեն անձի հաշվարկով՝ նվազագույնը վեց ամիս ժամկետով, բայց դա այն տրամաբանությամբ էր դրված, որ մինչ այդ մենք կկառուցենք նոր տներ։ Համաձայն մեր պայմանավորվածության՝ ուղիղ մեկ շաբաթ անց շինտեխնիկան արդեն անցավ գործի։

Եվ չնայած այդ, շինարարությունը համայնքապետարանների որոշ ներկայացուցիչների կողմից փորձ արվեց ներկայացնել որպես ինչ-որ բարերարների կողմից կատարվող աշխատանք, ուզում եմ շեշտել, որ դա պետական ծրագիր է, իրականացվում է պետության միջոցներով, դա այն պարտավորությունն է, որը մենք ստանձնել ենք»,- ասաց Ավինյանը։

Դիտվել է 11028անգամ
Վերջին լուրեր