Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Փետրվար / 2021 : 09-28

 Ավազի արդյունահանումը չպետք է փոխի գետի հունը

«Հայաստանում երկար տարիներ իրականացվել է բնական պաշարների անբարեխիճ շահագործում ոչ միայն մետաղական հանքերում: Բնական օգտակար հանածոների պաշարների նկատմամբ նման վերաբերմունքը ոչ միայն էկոլոգիական անդառնալի հետեւանքներ էր թողնում, այլ նաեւ լինում էին դեպքեր, երբ այն արդեն պետության անվտանգության հարցերին էր առնչվում:

Այդ առումով լուրջ խնդիրներ էին առաջացնում սահմանամերձ գետերի հուներից ավազի արդյունահանման հանքերը:

Ավազի ոչ կանոնակարգված եւ շատ դեպքերում նաեւ ստվերային արդյունահանման հետեւանքով արձանագրվել են դեպքեր, երբ Հայաստանի պետական սահման համարվորղ գետի հունը փոխվել է եւ մտել մեր սահմանից ներս, իսկ քանի որ այն համարվում է սահմանագիծ, ապա արդյունքում հանրապետության տարածքը փոքրանում է:

Խնդիրը լուծելու համար Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մշակել եւ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրել գետաողողատային տիպի հանքավայրերում ավազի կամ ավազակոպճային խառնուրդի վերականգնվող պաշարների արդյունահանման կարգը սահմանելու մասին որոշումը»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 12131անգամ
Վերջին լուրեր