Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Փետրվար / 2021 : 12-37

Ասենք՝ աղքատ է, ուրեմն պետք է քիչ տուգանվի, եթե աղքատը մեկին ասում է՝ անբարոյականի վաստակ․ Գևորգ Պետրոսյանը՝ նոր նախագծի մասին

«Մենք պետք է մի քանի հանգամանք նկատի ունենանք, այս օրենսդրական փոփոխությունները ինչ էֆեկտներ կարող են ստեղծել, եթե դուք ասում եք, որ դատարանները բավարարվում են 50-150 հազար դրամով, և եթե այդ դատական պրակտիկան հիմք եք ընդունում իմաստը ո՞րն է 2 միլիոնից 3 միլիոն դարձնելու»,- այսօր Ազգային ժողովի ամբիոնից,  Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Ըստ նախագծի՝ Քաղաքացիկան օրենսգրքի  1087.1-րդ հոդվածի  7-րդ մասի 3-րդ կետում, ըստ որի՝ վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել նվազագույն աշխատավարձի մինչ 1000-ապատիկը, փոփոխություն կատարել՝ դարձնելով նվազագույն աշխատավարձի մինչ 5000-ապատիկը, այսինքն մինչև 5 միլիոն դրամ։

Նախատեսվում է նաև փոփոխել նույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետը։  Եթե այժմ զրպարտության համար անձը կարող է պահանջել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկը՝ այսինքն մինչև 2 միլիոն դրամ, նախատեսվում է այն զգալի բարձրացնել՝ դարձնելով 10 միլիոն դրամ։

«Ընդհանրապես չեմ ընդունում այս հարցում տարբերակումը, ասենք՝ աղքատ է, ուրեմն պետք է քիչ տուգանվի, եթե աղքատը մեկին ասում է՝ անբարոյականի վաստակ, միջին ապրելակերպի տերը մեկին ասում է՝ ավանակի զուգընկեր, մի շատ հարուստ մարդ մեկին ասում է՝ հայրենիքի դավաճան, այսինքն ստացվում է՝ կապ չունի ինչ է վիրավորել, վիրավորողի նյութական վիճակը հաշվի առնելով՝ սանկցիա կիրառել․ սա ի՞նչ տրամաբանություն է, որ դուք օրենքի նախագիծ եք բերում, դուք անհարմար չեք զգու՞մ այս ամեն ինչի համար»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։

Նա նաև նշեց, որ կողմ է, որ վիրավորանքն էլ, զրպարտությունն էլ քրեականացվի, որպեսզի ամեն ով, ով զրպարտի ու վիրավորի՝ արդարացի պատժվի:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն էլ առաջարկում է տուգանքի սահմանաչափն այդքան չբարձրացնել, 5 միլիոն դրամի փոխարեն առաջարկում է 2 միլիոն դրամ տուգանել, իսկ 10 միլիոնի փոխարեն՝ 3 միլիոն դրամ:

Տեսանյութը՝ armlur.am-ի

Դիտվել է 8297անգամ
Վերջին լուրեր