11 / Փետրվար / 2021 : 12-48

Վիրավորանքի համար տուգանքը 1 մլն դրամից կաճի մինչեւ 5 մլն, իսկ զրպարտութայն համար՝ 2 մլն դրամից մինչեւ 10 մլն

Օրինագծով նախատեսվում է վիրավորանքի եւ զրպարտության համար պատժի խստացում այդ արարքների համար նախատեսված տուգանքների մեծացման ճանապարհով: Այս մասին փետրվարի 11-ին Ազգային ժողովի նիստում Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Փոխնախարարը, մասնավորապես, նշեց, որ վիրավորանքի համար տուգանքը կաճի 1 մլն դրամից մինչեւ 5 մլն, իսկ զրպարտութայն համար՝ 2 մլն դրամից մինչեւ 10 մլն դրամ: «Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, որը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել եւ ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 26-ին, յուրաքանչյուրն իր մտքերն ազատ արտահայտելու իրավունք ունի»,- ասաց Դանիելյանը՝ նշելով, որ այս կոնվենցիայի շնորհիվ Հայաստանում հրաժարվել են նշված արարքները կատարած անձանց քրեական հետապնդումից:

Նա, ընդ որում, նշեց, որ Կառավարությունը հանդես էր եկել տուգանքների չափերն այդքան չմեծացնելու եւ աննշան աճով սահմանափակվելու առաջարկությամբ:

Դիտվել է 9891անգամ
Վերջին լուրեր