Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Ապրիլ / 2020 : 19-18

 Պատգամավոր Արմեն Խաչատրյանը մանրամասներ հայտնեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից


Սերժ Սարգսյանի որոշ պատասխաններ սպառիչ էին, որոշները՝ ոչ, հետո այլ հարցերի միջոցով սպառիչ են դարձել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Հարցին՝ կարելի  է արդյո՞ք այս հարցուպատասխանով ապրիլյանի հարցը համարել սպառված, Խաչատրյանն ասաց՝ ոչ, դեռ մարդիկ կան, ում պետք է լսել, գործընթացը շարունակվում է. «Երբ բոլորին լսենք, արդեն վերջնական գնահատակները կտանք»:

Հարցին՝ արդյո՞ք մտահոգությունները փարատված են, Խաչատրյանն ասաց, որ հանձնաժողովի քննությունների արդյունքների մասին չեն հայտնի, դա որոշակի ժամանակ անց եզրակացությամբ կամփոփվի, ինչից հետո բոլորին պարզ կլինի, թե որ կասկածներն են փարատվել, որոնք՝ ոչ:

Դիտվել է 3334անգամ
Վերջին լուրեր