13 / Փետրվար / 2021 : 10-37

Այսօր Տյառնընդառաջ է, ժողովրդական լեզվով` Տրնդեզ

Փետրվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջը, որը Հայոց եկեղեցու տոներից է։ Տյառնընդառաջը տոնը համընկնում է Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո ժամկետին և նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»: Տոնի ժողովրդական անվանումներն են` Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես:

Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ և այդ խարույկների վրայով թռնում են նորապսակ զույգերը:

Ուսումնասիրողները գտնում են, որ կրակ վառելու ավանդույթը գալիս է հեթանոսական շրջանից (բազմաստվածության ժամանակաշրջանից):

 

Դիտվել է 20319անգամ
Վերջին լուրեր