16 / Ապրիլ / 2020 : 20-00

Սերժ Սարգսյանը Յուրի Խաչատուրովին հորդորել է ներկայանալ հանձնաժողովի նիստին. Քոչարյան

Սերժ Սարգսյանն ասաց, որ Յուրի Խաչատուրովի չգալը սխալ էր, այստեղ գալուց առաջ զրուցել է նրա հետ, հորդորել, որ ճիշտ կլիներ, եթե գար: Սերժ Սարգսյանի գալուց հետո ճիշտ կլիներ, եթե Խաչատուրովը ևս գար ու պատասխաներ իրեն վերաբերող հարցերին, որպեսզի ամբողջական դառնա: Ի վերջո այդ ժամանակ համար մեկ զինվորականը եղել է Գլխավոր շտաբի պետը: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանն ասաց, որ Սարգսյանին տվել են այն հարցերը, որոնք իր մասով են, սակայն կան հարցեր, որոնք նա կարող է չհիշել, կամ նրան զեկուցած չլինեին. «Կգա մի օր, որ այս ձայնագրություններն այնքան ամբողջական կլինեն ու հասանելի մեր հանրությանը, որ մենք կհասկանանք մեր թերությունները, դրանց հետևանքները, վերացման հետևանքները, ինչը միտված է լինելու մեր զինված ուժերի հզորացմանը, որպեսզի այլևս չկրկնվեն այն իրողությունները, որ մեր ժողովուրդը տեսավ 2016 թվականի ապրիլին»:

Քոչարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը հիմնականում հիշում էր շատ բաներ. «Մի բան էլ մեր հարցերի մեջ ասաց, որ հիշում է այս թվերի շրջանակներում, քան այն, ինչ փոխացնվել է մեզ մեր պաշտպանական գերատեսչության կողմից»:

Դիտվել է 7829անգամ
Վերջին լուրեր