13 / Փետրվար / 2021 : 17-42

Երկրաշարժը զգացվել է նաև Մեծամորում. ի՞նչ է կատարվում ատոմակայանում

Հայաստանում այսօր գրանցված երկրաշարժի հետևանքով Մեծամորի ատոմային էլեկտրակայանը չի տուժել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը։

«Կապ հաստատել ենք ՀԱԷԿ–ի հետ, ամեն բան կարգին է։ Անհանգստանալու կարիք չկա»,– ասաց նա։

Նշենք, որ երկրաշարժը զգացվել էր նաև Արմավիրի մարզում, այդ թվում` Մեծամոր քաղաքում, որտեղ գտնվում է ատոմակայանը։

Ներկա պահին ՀԱԷԿ–ը գտնվում է ակտիվ աշխատանքային վիճակում։ Ատոմայականի կանգ` վերազինման աշխատանքների հետ կապված, նախատեսված է 2021թ–ի մայիսից։ Ատոմակայանը չի աշխատի շուրջ 140 օր։

Դիտվել է 157869անգամ
Վերջին լուրեր