13 / Փետրվար / 2021 : 18-09

Բարեբախտաբար, ահազանգող քաղաքացիների մոտ որևէ լուրջ վնասվածք չկա. Հայկ Մարության

Մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել։ Շտապօգնության ծառայությունը երկու զանգ է ստացել, կապված երկրաշարժի հետ։

Բարեբախտաբար, ահազանգող քաղաքացիների մոտ որեւէ լուրջ վնասվածք չկա։ Մետրոպոլիտենի աշխատանքը անխափան է՝ սովորական գրաֆիկով։

Օպերատիվ իրավիճակը պահում ենք հսկողության տակ, քաղաքի համապատասխան ծառայությունները շարունակում են աշխատանքը։


Երևանի քաղաքապետ Հայկ Մարության

Դիտվել է 7970անգամ
Վերջին լուրեր