Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Փետրվար / 2021 : 18-34

 
Այս ցնցումը, որը զգացինք, այսպես կոչված Փարաքյարի խզվածքի ակտիվացման արդյունքում է եղել. ինչ է դա նշանակում
 

Ընկերներ ջան, քանի որ երկրաշարժի հետ կապված շատերդ եք հարցնում, միանգամից գրառումով պարզաբանեմ։

Բացատրելու եմ առօրեական մեր լեզվով։

Մագնիտուդը երկրաշարժի ուժն է, այն էներգիայի ուժը, որը պարպվում է գետնի տակ, բալերով չափում են երկրաշարժի ուժգնությունը, այսինքն` այն ցնցումը, որը մագնիտուդով չափվող ստորգետնյա էներգիան առաջացնում է երկրակեղևի վրա։

Ուժեղ և ավերիչ երկրաշարժերը ունենում են 5,5-ից բարձր մագնիտուդ։

Այս ցնցումը, որը զգացինք, այսպես կոչված Փարաքյարի խզվածքի ակտիվացման արդյունքում է եղել։ Փարաքյարի խզվածքը պատմականորեն երբեք ավերիչ երկրաշարժեր չի առաջացրել։ Վերջին անգամ նման ակտիվություն խզվածքն ունեցել է 1937թ.ին։

Հ.Գ. Հատուկ շնորհակալություն տեղեկատվությունը տրամադրած սեյսոմոլոգ ընկերներիս

ԱԻՆ նախկին խոսնակ Նանա Գնդոյան

Դիտվել է 360808անգամ
Վերջին լուրեր