Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Ապրիլ / 2020 : 21-15

Սերժ Սարգսյանը բավականին պատրաստված էր. Քոչարյան

երժ Սարգսյանը բավականին պատրաստված էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանը հայտնեց, որ մինչ աշխատանքի սկսվելը, Սարգսյանը ներածական խոսքով է հանդես եկել, որը կցվելու է եզրակացությանը. «Պարոն Սարգսյանը կարևորեց այդ ներածական խոսքը, վերլուծությունը: Մենք հնարավորություն տվեցինք: Աշխատանքը սկսել ենք նրա ներածական խոսքով»:

Քոչարյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովն իր աշխատանքներն ավարտելու է հունիսի 4-ին. «Երրորդ անգամ ժամկետ երկարաձգելու հնարավորություն չկա: Այս պահին մենք ունենք 105 ժամ տեսաձայնագրություն, որը շատ արժեքավոր նյութ է:

2016 թվականից հետո երբեք այս ծավալի աշխատանք չի արվել: Սա այն փաստացի, արխիվային նյութն է, որը միշտ հնարավորություն է տալու մեզ հասկանալու մեր բացթողումները: Մենք աշխատում ենք որևէ թերացում չունենանք, որպեսզի կասկածի տեղիք չթողնենք»։

Դիտվել է 5097անգամ
Վերջին լուրեր