15 / Փետրվար / 2021 : 17-14

ԱԻՆ-ը՝ Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի լուրերի մասին

Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում շարունակվում է շրջանառվել այն ապատեղեկատվությունը, թե Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կրկին պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը:

Հորդորում ենք չնպաստել կեղծ լուրերի և խուճապի տարածմանը, հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին:

Նշենք, որ այս պահին երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել:

 Հիշեցնենք, որ նման լուրեր էին տարածվել նաև երեկ․ ««Այս պահի դրությամբ վերլուծությունները ցույց են տալիս, որ երեկ տեղական ժամանակով ժամը 15:29-ին տեղի ունեցած երկրաշարժի օջախում լարվածությունը գնում է դեպի մարում և հետցնցումների ինտենսիվությունը թուլացել է»,-նշել էին ԱԻՆ-ից:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Դիտվել է 34677անգամ
Վերջին լուրեր