15 / Փետրվար / 2021 : 18-02

Ուր էր, թե էնտեղ մի բան լիներ, պրծնեինք դրանից. Հրանտ Բագրատյանը՝ Արմեն Սարգսյանի մասին

Էտ ինչ օրենքներ են անցկացնում: Ասում ա՝ «դավաճան» բառի համար այսքան տուգանք: Ինչ ասես ընդունում են, էն ախմախն էլ ստորագրում է, իբր նախագահ է: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Խոսելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վերադարձի մասին՝ Բագրատյանն ասաց․ «Ուր էր չգար, մի բան ըլներ էնտեղ, պրծնեինք դրանից»:

Բագրատյանը նշեց, որ իրենք ընտրություններին չեն մասնակցելու, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք լինեն, քանի որ կեղծելու է. «Նա գիտի՝ երբ գանք իշխանության, Նիկոլն անպայման ձերբակալվելու է»:

Նախկին վարչապետն ասաց, որ Փաշինյանը ստեղծել է իր դատարանները, այնպես, ինչպես ստեղծեց ՍԴ. «Լինչի դատաստան է լինելու: Ինքը, Արմենը պատասխան են տալու»:

Դիտվել է 19694անգամ
Վերջին լուրեր