16 / Փետրվար / 2021 : 14-08

Ադրբեջանն ունի հայ գերիների ու անհետ կորածների թիվը

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասուլիսի ժամանակ անդրադարձել է գերևարված ու անհետ կորած անձանց՝ «իշխանության բացասական վարքագիծ» համարելով այն հանգամանքը, որ չի հրապարակվում նրանց քանակը։ Ըստ նրա՝  ինքն ամեն ինչ անելու եմ, որ հասանելի դառնա այդ թիվը հասարակության համար:

«Պարզ է, չէ՞, որ Ադրբեջանն ունի այդ թիվը: Ադրբեջանն իր մոտ կարող է հաշվել մեր հայրենակիցների դիերն ու իմանալ, թե քանի զոհ ենք տվել: Իր մոտ գտնվող գերիների թիվը ևս ունի: Բա գաղտնիքն ումի՞ց ենք պահում, Ադրբեջանի՞ց: Նա այդ տեղեկություններն ունի: Եթե այդ թիվը գաղտնի ենք պահում մեր հայրենակիցներից, բնականաբար, ամեն մեկն իր երեւակայությամբ ինչ ուզես, կարող է մտածել: Այն լուրերը, որ պտտվում են, որ մեր հայրենակիցներից մի քանիսին ուղարկել են Թուրքիա որպես օրգանների դոնոր, նմանատիպ լուրերին սկսում են հավատալ»,-ասել է նա:

Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ ինքն անձամբ՝ որպես փաստաբան, դիմել է այդ թիվը ստանալու համար և մերժվել է։

Դիտվել է 53005անգամ
Վերջին լուրեր