16 / Փետրվար / 2021 : 15-29

Սպասվում է ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, սպասվում է ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք։

Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում պոռթկումները 25-30մ/վրկ, Երևանում 20-25մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-ին աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։

Դիտվել է 30808անգամ
Վերջին լուրեր