Նիկոլը պատասխան է տալու ամեն ինչի համար, լինելու է երկու դատ․ Վազգեն Մանուկյան
Նիկոլ Փաշինյանը դարձել է վտանգավոր մեր երկրի ապագայի համար, նա ուժասպառ ձևով փորձում է ամեն գնով իշխանություն պահել, ո՛չ հարգանք ունի ժողովրդի կողմից, ո՛չ հարգված է արտաքին աշխարհի կողմից, նա որևիցե օգուտ Հայաստանին բերել չի կարող, իր ամենահայրենասիրական քայլը կլիներ, եթե կամավոր դուրս գար ու գնար. այսօր Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Դիտարկմանը, թե այսօր տեսագրություններ են տարածվում, որ ժողովուրդը աջակցություն է ցուցադրում, Մանուկյանը նշեց, որ իշխանությունն այդպիսի բաներ միշտ կարողանում է կազմակերպել, դա դժվար չէ։ «Եթե հետևենք, թե Գյումրիում, որ մասն էր եկել հանդիպման, կտեսնենք, որ դա կազմակերպված ներկայացում է»:
«Հասարակության մեջ ցանկացած ղեկավարի դեպքում կլինեն մարդիկ, որ հարգանքով են վերաբերում:
Բոլոր արվեստագետները, գիտնականները այն մարդիկ, որոնք ամեն ինչ հասկանում են որևիցե հարգանք իր հանդեպ չունեն, իսկ ժողովուրդն էլ նրա ղեկավարման տարիներին ավելի լավ չի ապրել և Նիկոլը պատասխան է տալու այս ամեն ինչի համար, բայց լինելու է երկու դատ, առաջին դատում պատասխան է տալու կոռուպցիայի համար, որ երկիրը խրեց այն կոռուպցիայի մեջ, որի դեմ պայքարում էր, երկրորդը՝ պատերազմի դավաճանության համար»,- ընդծեց նա: