17 / Ապրիլ / 2020 : 09-02

Կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը խափանել են Վանեցյանի պլանները

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսն ու արտակարգ դրությունը խանգարել են նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ խափանել նրա պլանները։ Դեռ 15-20 օր առաջ նա նախատեսում էր իր կուսակցության հիմնադիր համագումարը հրավիրել, սակայն արտակարգ դրության ռեժիմն ու հանրային միջոցառումներ անցկացնելու արգելքը թույլ չտվեցին։

Այս ընթացքում արդեն մոտ 1700 մարդ՝ տարբեր ճանապարհներով, կապվել է նրա հետ եւ ցանկություն հայտնել՝ անդամագրվելու նրա կուսակցությանը, սակայն համագումարի օրն անգամ դեռ նշանակված չէ։ Մենք տեղեկացանք, որ Արթուր Վանեցյանն ընկերների հետ քննարկում է անգամ առցանց համագումար անցկացնելու տարբերակը, որ կուսակցության ձեւավորումը շատ չուշանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 3277անգամ
Վերջին լուրեր